«Արցախի լավագույն կին գործարար» մրցանակ՝ ՀՀ վարչապետի կողմից
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Արցախի լավագույն կին գործարար» մրցանակ՝ ՀՀ վարչապետի կողմից

«Արցախի լավագույն կին գործարար» մրցանակ՝ ՀՀ վարչապետի կողմից

Հուլիսի 29-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի կողմից իրականացվող ամենամյա «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը, որին այս տարի առաջին անգամ  մաս է կազմել նաեւ «Արցախի լավագույն կին գործարար» մրցանակը: Մրցանակին  արժանացել են Ռեգինա Գալոյանը եւ Ազատուհի Սիմոնյանը:

 

Ազատուհի Սիմոնյանը, ով հանդիսանում է «Հանի ՍՊԸ»-ի  հիմնադիրը, Aparaj.am-ի հետ զրույցում նշեց.  « Մեծ պատիվ է ինձ համար, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության «Արցախի լավագույն կին գործարար» մրցանակին արժանացողներից մեկն եմ: Գնահատելի է, որ Հայաստանում նման ուշադրության է արժանանում Արցախում տնտեսական գործունեություն ծավալող «ՀԱՆԻ ՍՊԸ»-ն: Նշեմ, որ «ՀԱՆԻ ՍՊԸ»-ն իրականացնում է սոցիալական ուղղվածության ծրագիր՝ նպաստելով արցախցի մեղվապահների ու տնային տնտեսուհիների պատրաստած ու մշակած բարիքների սպառմանը և տարածմանը: Մենք  մեր գործունեության մեկ տարվա ընթացքում արդեն համագործակցել ենք շուրջ 30 ընտանիքների հետ: Ուրախալի է, որ Հայաստանում գնահատվում է մեր գործունեությունը: Սա նաեւ պարտավորեցնող է» :

 

13532895_10154388889018945_6717615935648962103_n

1