ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչներին

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչներին

Հունիսի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախագահ, տնօրենների խորհրդի ատենապետ Գարո Արմենին, տնօրենների խորհրդի խորհրդական Ջոն Էվանսին և գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին։

Կարեն Միրզոյանը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչների այցը ԼՂՀ և Արցախում մարդասիրական գործունեություն ծավալելու նրանց մտադրությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի և Արցախի կառույցների միջև մարդասիրական՝ մասնավորապես, կրթության և առողջապահության ոլորտներում համագործակցության հեռանկարները։

1