Հունիսի 29-ը Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական »  Հունիսի 29-ը Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է

 Հունիսի 29-ը Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է

Հունիսի 29-ը հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: Այդ առիթով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, երկրի բարձրաստիճան ղեկավարությունը եւ ԼՂՀ զինված ուժերի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել Արցախյան պատերազմում անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:

 

Ներկաներին ուղղված խոսքով հանդես է եկել ԼՂՀ ԱԿԱՀ միության նախագահ Վերա Գրիգորյանը, ով նշել է, որ ամեն տարի այս օրը հավաքվելով՝ վկայում են, որ ոչ ոք բացակա չի դրել անհայտ ճակատագրեր ունեցող այս տղաներին եւ սպասումը միշտ վառ է բոլորի սրտերում:

 

 ԼՂՀ  գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը լրագրողների հետ զրույցում  նշեց, որ այսօր Արցախում 700 անհայտ կորածներ կան:

 

Նրա խոսքերով՝ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով է կատարվում անհայտ կորածների հետ կապված բոլոր աշխատանքները, քանի որ Ադրբեջանի՝ նույն հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ ոչ մի կապ չկա, եւ նրանք էլ առաջխաղացում չեն ուզում արձանագրել այդ ուղղությամբ:

 

Այսօր Ստեփանակերտի Հուշահամալիրում  էր նաեւ «Զինվոր» հասարակական կազմակերպությունների միավորման խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ով ինչպես ինքն  է ասում՝  եկել է կիսելու այն ծնողների ցավը, որոնց որդիների ճակատագրերը առայժմ անհայտ են:

 

«Սա եւս մեկ  խորհրդանիշ է, որ մենք մեր երեխաներին բացակա չենք դնում՝ չնայած, որ  անհայտ է նրանց ճակատագրերը: Նրանց մայրերին համբերություն եմ մաղթում: Թող պարզվեն նրանց ճակատագրերը եւ նրանց մայրերն ու հարազատները հոգեպես հանգստություն ստանան»,-  լրագրողների հետ զրույցում նշել է նա:

 

1