Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդները հանդիպում են ունեցել ԱՀ նախագահի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդները հանդիպում են ունեցել ԱՀ նախագահի հետ

Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդները հանդիպում են ունեցել ԱՀ նախագահի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-­ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, սփյուռքահայ բարերարներ Հայկ Մաղաքելյանին եւ Վահե Կարապետյանին:

 

 Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք­Սփյուռք, եկեղեցի­պետություն կապերին եւ Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստան­Արցախ­Սփյուռք եռամիասնությունը հանդիսանում է մեր պետականաշինության հիմնասյուներից մեկը՝ հավելելով, որ Սփյուռքի ներկայությունը մեր հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում ակնառու է:

1