Բաբայան. Բաքվի համար հեշտ չի լինի խափանել միջադեպերի հետազոտման մեխանիզմների ներդրման միջազգային ջանքերը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բաբայան. Բաքվի համար հեշտ չի լինի խափանել միջադեպերի հետազոտման մեխանիզմների ներդրման միջազգային ջանքերը

Բաբայան. Բաքվի համար հեշտ չի լինի խափանել միջադեպերի հետազոտման մեխանիզմների ներդրման միջազգային ջանքերը

Ադրբեջանական կողմի համար այնքան էլ հեշտ չի լինի խափանել միջազգային հանրության ջանքերը ղարաբաղյան հակամարտության շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

 

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությանը նշված մեխանիզմների հաստատման անհրաժեշտության բացակայության մասին, նա նշել է. «Մենք նախատեսել էինք դեպքերի նման զարգացում` միշտ ընդգծելով, որ Ադրբեջանն ամեն հնարավորը կանի բարդացնելու եւ խոչընդոտներ ստեղծելու միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատման գործընթացում: Իհարկե դժվար կլինի, բայց դրա հնարավորություն կա եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները պետք է աշխատեն այդ ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում հասցեական հայտարարություններ անելով եւ Ադրբեջանի նկատմամբ համապատասխան քաղաքականություն իրականացնելով»:

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զինծառայողների համար շենքի բացմանը զինվորականների հետ հանդիպման ընթացքում մասնավորապես հայտնել էր. «Ինչ վերաբերում է հայերի կողմից որպես պայման առաջադրված միջադեպերի հետաքննության մեխանիզմի կիրառությանը, կարծում եմ, որ այս փուլում դրա անհրաժեշտություն չկա: Նախ` նման մեխանիզմներ չկան: Մեզ ոչ ոք կոնկրետ չի ասում, թե իրենցից ինչ են ներկայացնելու այդ մեխանիզմները: Նման դեպքում սխալ կլիներ այսօր քննարկել այդ հարցը:  Երկրորդ` ո՞րն է դրա իմաստը:  Եթե դրա տակ նկատի ունեն հակամարտության «սառեցում» եւ շփման գծում որոշ լրացուցիչ միջոցների ընդունում, Ադրբեջանն իհարկե դրան չի գնա»:

1