Երևանից ժամանած բժիշկներն իրականացրել են հիվանդների ընդունելություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Երևանից ժամանած բժիշկներն իրականացրել են հիվանդների ընդունելություն

Երևանից ժամանած բժիշկներն իրականացրել են հիվանդների ընդունելություն

Ինչպես տեղեկացրել էինք՝ ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով Երևանից Արցախ էին ժամանել մի շարք մասնագետներ:

 

ՀՀ գլխավոր էնդոկրինոլոգ, «Արմենիա» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Էդուարդ Թորոմանյանը, Թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի սրտաբանության կլնիկայի ղեկավար, անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ Համայակ Սիսակյանը, ԵՊԲՀ Մուրացան Համալսարանական հիվանդանոցի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյանը, ՀՀ գլխավոր անոթային վիրաբույժ, Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային և անոթային վիրաբուժության կլինիկայի տնօրեն Տիգրան Սուլթանյանը Հանրապետական բժշկական կենտրոնում նախօրեին Ստեփանակերտում  իրականացրել են հիվանդների ընդունելություն, հետազոտություն և խորհրդատվություն:

Ըստ ԼՂՀ առողջապության նախարարության հաղորդած տեղեկության՝ իրականացված «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում հետազոտվել է 252 քաղաքացի, որոնցից սրտաբանի մոտ` 71 քաղաքացի, էնդոկրինոլոգի` 99, անոթային վիրաբույժի `82 քաղաքացի:

Հիվանդները տեղում ենթարկվել են էխոսրտագրության, ուլտրաձայնային և անոթների դուպլեքս հետազոտության, ըստ անհրաժեշտության՝ կատարվել է նաև լաբորատոր փորձաքննություն:

1