Էրդողանի մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել Պուտինից ներողություն խնդրելու հետ կապված
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Էրդողանի մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել Պուտինից ներողություն խնդրելու հետ կապված

Էրդողանի մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել Պուտինից ներողություն խնդրելու հետ կապված

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսանկի հայտարարությունը, որ նախագահ Էրդողանը ներողություն է խնդրել եւ ցավակցություն հայտնել զոհված օդաչուի ընտանիքի անդամներին։

 

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը ներողության մասին հաստատումից հետո շեշտել է, թե կողմերը համաձայնության են եկել անհրաժեշտ քայլեր իրականացնել հարաբերությունների զարգացման համար։

 

Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում խոցած «Սու 24»–ի համար ներողություն է խնդրել ՌԴ նախագահից եւ ցավակցություն հայտնել զոհված օդաչուի ընտանիքի անդամներին։

1