ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը հանդիպել է Բելգիայում Գերմանիայի դեսպանի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը հանդիպել է Բելգիայում Գերմանիայի դեսպանի հետ

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը հանդիպել է Բելգիայում Գերմանիայի դեսպանի հետ

Հունիսի 27-ին ՀՅԴ Եւրոպայի եւ Բելգիայի Հայ Դատի հանձնախմբերից կազմված միացյալ պատվիրակությունը, որում ընդգրկված էին ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը, ՀՅԴ Բելգիայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Լիաննա Մարգարյանը եւ քարտուղար Աշխեն Ֆիքսովայը, այցելել են  Գերմանիայի դեսպանատուն եւ հանդիպել Բելգիայում Գերմանիայի դեսպանի հետ:

 

Այցի հիմնական նպատակն էր Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի որդեգրման առիթով գնահատանքի խոսք փոխանցել Գերմանիայի ժողովրդին: Դեսպանը շնորհակալություն է հայտնել այցի համար եւ նշել, որ այդ բանաձեւը միտում ունի նաեւ ընդունելու Գերմանիայի մեղսակցությունը եւ նպատակ ունի ծառայելու Թուրքիայի կողմից սեփական պատության հետ առերեսմանը:

 

Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ Լեռնային Ղարաբաղ — Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման մասին՝ նկատի առնելով, որ Գերմանիան եւս  ԵԱՀԿ նախագահող երկիր է:

 

Դեսպանը հաստատել է, որ Գերմանիան կառչած կմնա ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ համանախագահության աշխատանքներին:

 

Արծարծվել են նաեւ հայությանն ու Հայաստանին վերաբերող մի շարք այլ հարցեր:

1