Քարտեզների ցուցահանդես Ստեփանակերտում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Քարտեզների ցուցահանդես Ստեփանակերտում

Քարտեզների ցուցահանդես Ստեփանակերտում

Մայիսի 28-ին Ստեփանակերտի երիտասարդության պալատում տեղի ունեցավ քարտեզների ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը, ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը,  ԼՂՀ  էկոնոմիակայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը եւ այլոք:

DSC_0034

DSC_0052

Ցուցահանդեսին ներկայացված էր ԱՅԱՍ Ծովային հետազոտությունների ակումբի անդամ Վահե Անանյանի պատմական քարտեզների հավաքածուի մի  մասը:

 

Վահե Անանյանի հավաքածուն ներառում է   Ք.Ա. 6–րդ դարից մինչև 20–րդ դարի կեսերին աշխարհի տարբեր անկյուններում կազմված մոտ 3000 քարտեզներ։ Դրանցից յուրաքանչյուրում արտացոլված է Հայաստանը` պատմական իր տարբեր փուլերում։ Այն լրացվել է ավելի քան 20 տարի:

Ցուցահանդեսի մասնակիցներին սկզբում ներկայացրին քարտեզները, քարտեզների հետ կապված հետաքրքիր պատմական իրադարձություններ:

 

ԱՅԱՍ Ծովային հետազոտությունների ակումբի անդամ  Վահե Անանյանի քարտեզների հիմնական մասը պատճեններ են,  միայն 50 հատը օրիգինալ է: Դրանք նա հավաքել է տարբեր համալսարանների գրադարաններից, թանգարաններից, արխիվներից:

 

Ցուցահանդեսին  ներկայացված էր աշխարհի  ամենահին քարտեզը՝ կավե սալիկի վրա պատկերված Բաբելոնյան քարտեզը:

13318760_1170432422967851_1286405104_n (1)

Վերջինիս վրա նշված է 5 պետություն, որոնցից այսօր միայն Հայաստանը գոյություն ունի: Ինչպես նաեւ ցուցադրվեց 1280-ական թվականների տեոձեւ, վանական տիպի առաջին հայատառ հայկական քարտեզի պատճենը,  որի օրիգինալը  գտնվում է Մատենադարանում. դրախտի աշխարհագրական դիրքի քարտեզը, ուր  դրախտը  համընկնում է Հայաստանի տարածքի հետ:

 

13295403_1170432402967853_1602323409_n

 <<Չնայած Հայաստանը  մի քանի դար գոյություն չուներ որպես պետականություն ունեցող երկիր , սակայն այդ ժամանակների համաշխարհային քարտեզներում նշվում էր այն, քանի որ աշխարհի ամենակարեւոր աշխարհաքաղաքական տարածքներից էր: Հավաքածուի մեջ կան պատմական ատլասներ, որոնք շատ տարածված էին 19-րդ դարում: Այնտեղ պատկերված է սկիզբը՝ դրախտը, հետո հայտնվում է երկու-երեք պետություն եւ մինեւ 19-րդ դարը յուրաքանչյուր  քարտեզի վրա Հայաստանը միշտ նույն տեղում է>>,- նշեց Վահե Անանյանը:

 

Հատկանշական է, որ ներկայացված երկու  քարտեզներում  նշված է նաեւ  Արցախը: Մեկը 1788 թվականի ֆրանսիական քարտեզ է, որտեղ նշված է Հյուսիսային Արցախը, մյուսը՝  1855 թվականի գերմանական քարտեզ, որում հստակ նշված է Արցախի տարածքը:

 

Հայագետ Գագիկ Պողոսյանը վստահ է, որ կարիք չկա ադրբեջանցիների հետ վիճելու,  փորձելու ինչ-որ բաներ ապացուցել, այլ պարզապես պետք է  տարբեր լեզուներով բազմացնել այս քարտեզները եւ  թե՛ Ադրբեջանին, թե՛ աշխարհին  հիշեցնել իրականությունը:

 

Հայագետը նշեց, որ նմանատիպ ցուցահանդեսներ եղել են արդեն Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում: Նախատեսվում է այն ներկայացնել նաեւ այլ երկրներում, սակայն այսօր այն, ինչ արվում է, արվում է պարզապես նրանց ընկերների եւ նրանց ջանքերով:

 

Ցուցահանդեսին ներկայացված էր նաեւ 1926 թվականի Հայաստանի  (Ղարաբաղի հետ) եւ  Վան քաղաքի ինքնապաշտպանության քարտեզները: Քարտեզները պատկանում են իրանահայ,  արցախաբնակ Արա Պուլուզյանի ընտանիքին: Վանեցի պապը այդ քարտեզները նվեր էր ստացել դրանց հեղինակից՝ Մարտիրոս Խերանյանից:  8 տարի առաջ՝ 1926 թվականին, Հայաստանի քարտեզը նրանց ընտանիքի կողմից նվիրել են Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանին:

 

13318511_1170432406301186_1936173737_n

 

 

13296301_1170432409634519_534151666_n

1