Արցախում դիմավորեցին Ուշուի Եվրոպայի առաջնության հաղթողներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախում դիմավորեցին Ուշուի Եվրոպայի առաջնության հաղթողներին

Արցախում դիմավորեցին Ուշուի Եվրոպայի առաջնության հաղթողներին

Մայիսի 23-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում դիմավորեցին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մայիս 14-21-ը կայացած ավանդական Ուշուի Եվրոպայի առաջնությունում հաղթած արցախցի մարզիկներին:

 

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած ավանդական Ուշուի Եվրոպայի առաջնությանը մասնակցած ԼՂՀ Ուշու Քունգ ֆու-ի ֆեդերացիայի հավաքական թիմի մարզիկ Հայկ Գասպարյանը զբաղեցրեց առաջին տեղը, իսկ Վարդգես Մանասյանը՝ երկրորդ:

 

Նրանց դիմավորելու էին եկել մարզիկների հարազատները, ընկերներն ու մարզիչներ: Մոսկվայում Հայաստանի հավաքական թիմը կազմված էր 14 հոգուց, որից 2 հոգի Արցախից էին: Հայաստանի հավաքական թիմը Մոսկվայից վերադարձավ երկու ոսկե, յոթ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներով:

1