ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային

Երեկ երեկոյան Երևան է ժամանել Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան:

 

Այսօր առավոտյան նա այցելել է ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոն և հանդիպում ունեցել Դաշնակցության ներկայացուցիչների հետ:

 

Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանին վերաբերող` Սոցինտերնի մի շարք աշխատանքներ և ծրագրեր, նաև` ապրիլի քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Սոցինտերնի դրական դերակատարության հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև Սոցինտերնի աջակցությանը Հայաստանի ներքաղաքական կյանքում Դաշնակցության աշխատանքներին:

1