Չեղարկվելու են բաժանորդների տույժերը և վերամիացման վարձերը. «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Չեղարկվելու են բաժանորդների տույժերը և վերամիացման վարձերը. «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ

Չեղարկվելու են բաժանորդների տույժերը և վերամիացման վարձերը. «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ

Հետևելով նախօրեին հրապարակած հայտարարությանը և խրախուսվելով հանրային աջակցությամբ, Ղարաբաղ Տելեկոմը տեղեկացնում է, որ մայիսի 4-ին կայացրած որոշումը կգործի Արցախի բոլոր բնակիչների համար: Տեղեկացնում ենք, որ չեղարկվելու են բաժանորդների տույժերը և վերամիացման վարձերը՝ պայմանավորված առկա իրավիճակի հետևանքով նրանց ունեցած դժվարություններով:

 

Թեև ընկերության և բաժանորդների միջև կնքված պայմանագրերը նախատեսում են տույժեր և/կամ վերամիացման վարձեր, եթե բաժանորդը նախատեսված ժամկետում չի վճարում կապի ծառայության համար, սակայն ընկերությունը գիտակցում է բնակիչների իրավիճակը՝ պատրաստ լինելով հնարավորինս կանգնելու նրանց կողքին:

 

Ըստ որոշման՝ նրանց հաշիվները լուծարելու փոխարեն կսառեցվեն ընկերության կողմից, ինչի արդյունքում չեն հաշվարկվելու տույժեր և վերամիացման վարձեր:

 

Այն բաժանորդները, ում ծառայություններն անջատված են վարձն ուշացնելու կամ չվճարելու պատճառով, կվերամիացնեն իրենց ծառայություններն առանց վերամիացման վարձը վճարելու: Մուծման արտոնյալ ժամանակահատվածը երկարաձգվում է մինչև ս.թ. մայիսի 30-ը: Իսկ տույժերի և/կամ վերամիացման վարձերի համար արդեն վճարված գումարներն ընկերության կողմից կփոխանցվեն տվյալ բաժանորդների հաշիվներին:

 

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը պատրաստակամ է իր հնարավորություններն առավելագույնս ծառայեցնելու Արցախի ժողովրդին նաև վերջին մարտահրավերների պայմաններում:

1