Հակառակորդն անկանոն կրակ է բացել Տավուշի հայ դիրքապահների ուղղությամբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հակառակորդն անկանոն կրակ է բացել Տավուշի հայ դիրքապահների ուղղությամբ

Հակառակորդն անկանոն կրակ է բացել Տավուշի հայ դիրքապահների ուղղությամբ

Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը եւ համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

1