ՀՀ մաքսակետում խնդիրներից խուսափելու համար պետք է դիմել ԼՂՀ Կառավարությանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՀ մաքսակետում խնդիրներից խուսափելու համար պետք է դիմել ԼՂՀ Կառավարությանը

ՀՀ մաքսակետում խնդիրներից խուսափելու համար պետք է դիմել ԼՂՀ Կառավարությանը

Վերջին օրերին Ռուսաստանի Դաշնության հայ համայնքի կողմից ավտոմեքենաների նվիարտվություններն Արցախին չեն դադարում։ Ավտոմեքենաների նվիրատվությունը  դեռ շարունակվելու է:

 

Մեր ուշադրությունը գրավեց մի դեպք. ապրիլի 27-ին ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիրի հայ համայնքի կողմից երեք <<ՈՒԱԶ>> մակնիշի ավտոմեքենա,  Անապայի հայ համայնքի՝ մեկ զրահապատ մեքենա եւ  Արցախի պաշտպանության բանակին անհրաժեշտ տեխնիկական սարքեր փոխանցելու նպատակով Արցախ ժամանած Կարեն Քարամյանն իր մտահոգությունն ու զարմանքը հայտնեց՝ կապված ՀՀ մաքսակետում առաջացած խնդիրների հետ:

 

<< Բացի նրանից, որ ՀՀ  մաքսակետում մեզ 6  ժամից ավելի սպասեցրել են, վերջում էլ, չգիտեմ ինչ նկատառումներով, պահել են իմ անձնագիրը>>,- ասում է Կարեն Քարամյանը եւ զարմանքով նշում, որ Ռուսաստանի եւ Վրաստանի մաքսակետում նրանք ոչ մի խոչընդոտի չեն հանդիպել:

 

<< Ռուսաստանի հայությունը պատրաստ է ամեն ինչով օժանդակել արցախահայությանը, սակայն այս հարցը  մտահոգիչ է>>,- ավելացրել է Կ.Քարամյանը:

 

Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով այս հարցին, մեզ հետ զրույցում նշեց.

 

<< Արցախի պաշտպանության բանակին օժանդակելու ցանկություն ունեցող հայ համայնքներն ու անհատները կարող են դիմել ԼՂՀ կառավարությանը, որտեղից կստանան համապատասխան տեղեկանք, նաեւ՝ Կառավարությունն իր հերթին կզգուշացնի մաքսային ծառայությանը՝ խոչընդոտներից խուսափելու համար>>: Ա.Բեգլարյանն ավելացրել է, որ մաքսակետում առկա խնդիրները պայմանավորված են <<Արցախին օգնություն>> անվան տակ Հայաստան ապրանքատեսակներ չներկրելու հետ:

 

1