Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը՝ ԱԺ նիստում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը՝ ԱԺ նիստում

Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը՝ ԱԺ նիստում

ԼՂՀ Ազգային ժողովի մայիսի 3-ի նիստում ԼՂՀ ՎՊ նախագահ Էռնեստ Ավանեսյանը ներկայացրել է Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան հաշվետվությունը:

 

Հաշվետու տարում վերահսկողության արդյունքներով արձանագրվել են 413.6 մլն դրամի չափով ֆինանսական  խախտումներ եւ թերություններ, որից ՝ պետական բյուջե եւ իրավաբանական անձանց հաշիվ վերականգնման ենթակա՝ 133,366.8 հազ. դրամ /32.2%/, ոչ նպատակային ծախս՝ 38,739,2 հազ. դրամ /9,4%/, փաստաթղթերով չհիմնավորված ծախս՝ 36,464,4 հազ. դրամ /8.8%/,կարգի խախտում /մյուս խախտումների չդասվող/՝ 199, 960.5 հազ. դրամ /48.3%/ եւ նախահաշվով գնման պլանով չնախատեսված ծախս՝ 5101.5 հազ. դրամ /1.2%/:

 

Պետական մարմինների եւ համայնքների կողմից թույլ տված խախտումները եւ թերությունները կազմում են 175,758.5 հազ. դրամ կամ ընդհանուր խախտումների 42.5 %-ը, որից 93,694.0 հազ.դրամը կամ 53,3%-ը հայտնաբերվել է կապիտալ շինարարության ոլորտում, իսկ 43,043.3 հազ.դրամը կամ 24.5%-ը՝ գյուղատնտեսության ոլորտում:

 

Հայտնաբերված ֆինանսական խախտումների 57.5%-ը կամ 237,873.9 հազ. դրամը բաժին է ընկնում 100% պետական կամ համայնքային մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններին եւ ոչ առեւտրային կազմակերպություններին:

 

ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը հարց ուղղեց, թե ինչու՞  հաշվետվությունում նշված չեն խախտումներ թույլ տվածների անունները:

 

ԼՂՀ ՎՊ նախագահ Է.Ավանեսյանը նշեց, որ  ՎՊ-ն հաշվի կառնի այդ նկատառումը:

 

<< << Վերահսկիչ պալատի մասին>> ԼՂՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ վերահսկվող օբյեկտների ղեկավարների կողմից գրավոր տեղեկատվություն է ներկայացվել Վերահսկիչ պալատ՝ ընթացիկ հաշվետվություններում ամրագրված խախտումները վերացնելու վերաբերյալ,- ասել է ԼՂՀ ՎՊ նախագահ Է.Ավանեսյանը եւ նշել,- հիմնականում, միջոցներ են ձեռնարկվել հայտաբերված խախտումները եւ թերությունները վերացնելու ուղղությամբ>>:

 

Վերահսկիչ պալատին ներկայացված տեղեկությունների համաձայն, պետական բյուջե եւ իրավաբանական անձանց հաշիվ 133.366.8 հազ. դրամ վերականգնման ենթակա գումարից 2016թ. մարտի 21-ի դրությամբ վերականգնվել է 80751.9 հազ. դրամ կամ՝ 60.5 %: Վերականգնված գումարի 45%-ը կամ 36.341.8 հազ.դրամը վերականգնվել է աշխատանքներրի եւ ապրանքների տեսքով:

 

Գրանցված թերությունները հաշվի առնելով հանդերձ, ԼՂՀ ԱԺ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռ. Իսրայելյանը նշեց. << Հանձնաժողովում քննարկվել է ՎՊ 2015թ. գործունեության տարեկան հաշվետվությունը եւ մենք համոզված ենք, որ Վերահսկիչ պալատն այսուհետ եւս լիարժեքորեն կկատարի օրենսդրությամբ վերապահված իր լիազորությունները>>:

1