Ադրբեջանի զինուժը կիրառել է ականանետ ու ռեակտիվ հրթիռային կայանքներ. ՊՆ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ադրբեջանի զինուժը կիրառել է ականանետ ու ռեակտիվ հրթիռային կայանքներ. ՊՆ

Ադրբեջանի զինուժը կիրառել է ականանետ ու ռեակտիվ հրթիռային կայանքներ. ՊՆ

Մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:

 

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 մմ ականանետ եւ TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանքներ:

 

«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

1