ԼՂՀ փոխվարչապետ. Այսօր զիջումների մասին խոսելը թուլության նշան է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » ԼՂՀ փոխվարչապետ. Այսօր զիջումների մասին խոսելը թուլության նշան է

ԼՂՀ փոխվարչապետ. Այսօր զիջումների մասին խոսելը թուլության նշան է

Այսօր բանակցություններ են վարում Կալաշիկով ավտոմատը, հրանոթները, «Գրադ»-ը եւ «Սմերչ»-ը: Այս մասին news.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

 

Պատասխանելով հարցին, թե ինչ զիջումների կարող է գնալ Լեռնային Ղարաբաղը, Արթուր Աղաբեկյանը նշել է, որ զիջումների մասին հնարավոր կլինի խոսել հանդուրժողականության մթնոլորտի առկայության դեպքում:

 

«Եթե ընդամենը 20 օր է անցել այն պահից, երբ մեր հասարակությունը տեսավ, թե ինչպես են գլխատում զինվորին, գնդակի փոխարեն նրա գլխով խաղում, երբ մեր հասարակությունը տեսնում է, որ հակառակորդի նպատակն է՝ գալ եւ սպանել մեր մայրերին, քույրերին, ինչի՞ մասին է խոսքը: Այսօր զիջումների մասին խոսելը թուլության նշան է: Հարկավոր է խոսել միայն հաղթանակի, արժանապատիվ կյանքի մասին: Ճիշտ չէ հասարակությանն ապակողմնորոշել ապագա զիջումների մասին խոսակցություններով: Հակառակորդը մտադիր է ուժով հասնել նպատակին: Մեր խնդիրն է՝ միավորվել, մոռանալ ամեն ինչի մասին եւ պաշտպանել Հայկական լեռնաշխարհում ապրելու մեր իրավունքը»,- ասել է նա:

1