Հուլիսի 1-ից շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների ստաժը հաշվառվելու է կրկնակի չափով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հուլիսի 1-ից շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների ստաժը հաշվառվելու է կրկնակի չափով

Հուլիսի 1-ից շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների ստաժը հաշվառվելու է կրկնակի չափով

Մայիսի 5-ին կայացած 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի հերթական նիստում քննարկման է ներկայացվել  << Պետական կենսաթոշակների մասին>> ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին>> ԼՂՀ օրենքի նախագիծը, որը միաձայն ընդունվել է ԼՂՀ ԱԺ-ի կողմից:

 

Օրենքի նախագիծն առաջարկում է 2016 թվականի հուլիսի 1-ից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռքբերած զինված ուժերի զինծառայողների կենսաթոշակները հաշվարկելիս՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը զինծառայության ստաժում հաշվառել կրկնակի չափով:

 

Ըստ նախածի՝ առաջին խմբի հաշմանդամի կենսաթոշակ նշանակելու դիմումը եւ  անհարժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաեւ ռազմական  ուսումնական հաստատությունում սովորող անձին կերակրողին կորցնելու դեպքում, կենսաթոշակ նշանակելու կարգերը հաստատել ԼՂՀ Կառավարության կողմից, որոնցով նախատեսվում է ամրագրել նշված անձանց  տեղաշարժման եւ հաշվառման  առանձնահատկություններից բխող համապատասխան  իրավահարաբերությունները:

 

Իսկ կենսաթոշակի իրավունքը որոշելիս,  նշանակելիս, կենսաթոշակ ստանալու իրավունքը եւ կենսաթոշակ վճարելը վերականգնելիս, անձի հաշվառման վայրի մասին  տեղեկատվությունը հաստատել՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալներով:

 

<< Օգտագործելով բնակչության պետական ռեգիստրի շտեմարանները, եւ ոչ միայն այս, այլ նաեւ մյուս ծրագրերի իմաստով  ենթադրում է լուծել  քաղաքացու իդենտիֆիկացիայի խնդիրը>>,- նշել է ԼՂՀ Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ Սոցիալական  եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Ավանեսյանը:

 

Վերացվել են նաեւ տարիքային եւ հաշմանդամության կենսաթոշակները վերահաշվարկելու համար անհարժեշտ կենսաթոշակը նշանակելուց հետո անձի աշխատելու նվազագույն ժամանակահատվածին եւ կենսաթոշակառուի մահվան պատճառով  կենսաթոշակի գումարները որպես ժառանգություն ստանալու համար անհարաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետին վերաբերող սահմանափակումները, որոնք՝ առաջին դեպքում 6 ամիս ժամկետ ունեին, 2-րդ դեպքում՝ 12 ամիս:

 

 

Գլխադասային հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ ԱԺ Սոցիալական հարցերի  եւ առողջապահության  մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի խոսքով՝ օրենքի նախագիծը քննարկվել է  հանձնաժողովի նիստում եւ  Կառավարության լիազոր ներկայացուցիչը տվել է բարձրացրած հարցերի վերաբերյալ համապատասխան սպառիչ պատասխանները,  եւ օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից ստացել է դրական  եզրակացություն:

1