ՀՀ կառավարությունը հաստատեց ԼՂ անկախության ճանաչման նախագիծը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » ՀՀ կառավարությունը հաստատեց ԼՂ անկախության ճանաչման նախագիծը

ՀՀ կառավարությունը հաստատեց ԼՂ անկախության ճանաչման նախագիծը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ եզրակացության նախագծին:

 

Կառավարության եզրակացությունը ստանալուց հետո նախագիծը սահմանված կարգով ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը: Այն ունի երկու հոդված՝ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը» և «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը»:

 

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը», — ասված է, մասնավորապես, օրինագծի հետ նույն փաթեթում կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակված՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նամակում:

 

1