ԱՄՆ Արեւմտյան Վիրջինիա նահանգը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Ցեղասպանություն 100 » ԱՄՆ Արեւմտյան Վիրջինիա նահանգը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ Արեւմտյան Վիրջինիա նահանգը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

Արեւմտյան Վիրջինիան դարձավ Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանույթունը։

 

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, նահանգապետ Իռլ Ռեյ Թոմբլին, հատուկ հայտարարությամբ ապրիլ ամիսը հռչակել է «Ցեղասպանությունների մասին իրազեկման եւ կանխարգելման ամիս»։ Նա հայտարարել է, որ նման որոշում է կայացրել ի հիշատակ Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի եւ այլ ցեղասպանությունների զոհերի եւ հանուն վերապրածների։

 

Նահանգապետը հիմնավորել է, որ Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի եւ այլ նման դեպքերի ճանաչումով պաշտպանվում է պատմությունը, եւ կանխարգելվում հետայսու նման վայրագությունների կրկնությունից։

 

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը իր հաղորդագրությունում ողջունելով Նահանգային իշխանությունների որոշումն, արձանագրում է, որ ավելի հեշտ է թվարկել Հայոց ցեղասպանությունն առայժմ չճանաչած նահանգների անունները, քան՝ հակառակը։

 

ԱՄՆ-ի 50 նահանգներից արդեն 44 -ը ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։

1