Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է

Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է

Արդեն 19 տարի է ինչ ամբողջ աշխարհը մայիսի 3-ը նշում է որպես Մամուլի ազատության միջազգային օր:

1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր: Մայիսի 3-ն այն օրն է, երբ աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչներն ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ է արվում կառավարություններին՝ ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը: Հռչակագրում ընդգծվում էր, որ ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է համարվում:

Ամերիկյան հեղինակավոր Freedom House կազմակերպությունը 1980-ից ուսումնասիրում է մամուլի ազատության իրավիճակն աշխարհի տարբեր երկրներում: Հայաստանը, ըստ այդ զեկույցի, ոչ ազատ երկրների շարքում է, թեև արձանագրվել է որոշ բարելավում: Մամուլի ազատության առումով առաջատար երկրներն են` Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Անդորան, Շվեյցարիան, Լիխտենշտեյնը:

 

1