Հակոբ և Հիլդա Բաղդասարյանների կրթաթոշակ՝ Արցախի ուսանողների համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հակոբ և Հիլդա Բաղդասարյանների կրթաթոշակ՝ Արցախի ուսանողների համար

Հակոբ և Հիլդա Բաղդասարյանների կրթաթոշակ՝ Արցախի ուսանողների համար

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Հակոբ և Հիլդա Բաղդասարյանների անվան կրթաթոշակի մրցույթ` 2016-2017թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով (որը չպետք է գերազանցի 1000 ԱՄՆ դոլարը) խրախուսելու սոցիալապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին: Մրցույթին կարող են մասնակցել 2016թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողներ՝ Արցախից:

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը  և 2016 ապրիլի 18-ից մինչև հունիսի 6-ը (10:30-ից մինչև 17:30-ը )  ներկայացնել ՀԿՀ հայաստանյան գրասենյակ( Մաշտոցի 13, Դերասանի տուն) կամ առցանց ուղարկել aefscholarships@gmail.com հասցեին:

 

Հայ Կրթական Հիմնարկությունը հիմնադրվել է 1950թ., ԱՄՆում:
Առաքելությունն  է աջակցել և նպաստել Հայաստանի, Արցախի Ջավախքի կրթությանը՝ վերանորոգելով դպրոցներ, տրամադրելով գրենական պիտույքներ, տրամադրելով կրթաթոշակներ՝ վճարովի համակարգում սովորող բազմաթիվ ուսանողների:

 


Վաղ տարիներին Հայ Կրթական Հիմնարկությունը դպրոցներ է հիմնել Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Լիբանանում, Հունաստանում և Սիրիայում:1960-1970թթ. ՀԿՀն ԱՄՆում հովանավորում էր ամենօրյա դպրոցներին: 1986թին UCLA-ի համալսարանում հիմնադրել է Ռիչարդ Հովհաննիսյանի անվան Հայոց նորագույն պատմության ամբիոնը:

 


1988
թ. ավերիչ երկրաշարժից հետո Հայ Կրթական Հիմնարկության ուշադրությունը հիմնականում ուղղվեց դեպի Հայաստան, և 1991թ. անկախացումից հետո հիմնարկությունն իր գրասենյակը հիմնեց Երևանում:

1