Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում տեղի է ունեցել Արցախին նվիրված կոնֆերանս
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում տեղի է ունեցել Արցախին նվիրված կոնֆերանս

Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում տեղի է ունեցել Արցախին նվիրված կոնֆերանս

Ապրիլի 25-ին Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը վարել էՖրանսիայի Մարտիգ քաղաքում տեղի ունեցած «Լեռնային Ղարաբաղի անկախության 25 տարիները։ Դիտարկումներ և հեռանկարներ»խորագրով կոնֆերանսը։

ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում խոսել է Արցախի դեմ ապրիլին Ադրբեջանի լայնածավալ հարձակումների հետևանքովստեղծված իրավիճակի մասին և ներկայացրել ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանվերաբերյալ։

Միջոցառման ավարտին Արցախի ներկայացուցիչը պատասխանել է լրագրողների հարցերին:

Մարտիգի Ֆրանսհայկական միության կողմից կազմակերպված միջոցառմանը, որը կայացել է  Մարտիգի քաղաքապետարանիկոնֆերանսների դահլիճում, ներկա են եղել քաղաքային իշխանությունները, լրագրողներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։

1