ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

Սույն թվականի ապրիլի 2-5 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայից հետո Ադրբեջանիիշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել վերջնականապես խափանելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և այն տեղափոխելուռազմական հարթություն: Դրա մասին են վկայում 1994 թ. մայիսի 12-ին կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը միակողմանիորեն չեղարկելու՝ ՄԱԿում ևԵԱՀԿում Ադրբեջանի կողմից ձեռնարկված փորձերը: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը դիմում է արդեն ավանդական դարձած խարդախության ևմեքենայությունների պրակտիկային՝ փորձելով մեղքը դնել հայկական կողմի վրա և դրանով իսկ խուսափել պատերազմ սանձազերծելու համարպատասխանատվությունից:

 

Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ ԼՂՀ, Ադրբեջանի և Հայաստանի միջև 1994 թ. մայիսին 12-ին անժամկետ կնքվածհամաձայնագիրը հանդիսանում է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումը: Հենց այսհամաձայնագրի շնորհիվ է հիմք դրվել խաղաղ բանակցություններին և պայմաններ ստեղծվել հակամարտության արդարացի և վերջնական լուծմանն ուղղվածմիջնորդների գործունեության համար:

 

Կիսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսակետն առ այն, որ սույն համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թ. փետրվարին կնքված համաձայնագիրը հիմք են հանդիսանումհրադադարի և դրա ամրապնդման համար, չափազանց կարևոր ենք համարում միջազգային հանրության և միջնորդ երկրների դիրքորոշումների կոնսոլիդացումըարդյունավետ և անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու հարցում՝ստիպելու Ադրբեջանին հավատարիմ լինել նշված համաձայնագրերի շրջանակներում ստանձնածպարտավորություններին։

 

ԼՂՀ ԱԳՆն խստորեն դատապարտում է նշված համաձայնագրերը վերանայելու ադրբեջանական իշխանությունների ցանկացածփորձ՝ այն գնահատելով որպեսհերթական պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի բացահայտ մտադրություն, և անհրաժեշտ է համարում 1994 թ. մայիսին հաստատված հրադադարի ռեժիմիլիակատար վերականգնումը։

 

ԼՂՀ և նրա բնակչության անվտանգության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման նպատակով ԼՂՀիշխանությունները կձեռնարկեն դիվանագիտական և հնարավոր այլ միջոցներ` 1994 թ. մայիսի 12-ի և 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերի լիակատարիրագործումն ապահովելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված հանցագործ սցենարով իրադարձությունների զարգացման հնարավորությունըբացառելու համար։

1