Իսրայելի հայերը պահանջել են դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին. ցույցին մասնակցել են նաեւ հրեաներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Իսրայելի հայերը պահանջել են դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին. ցույցին մասնակցել են նաեւ հրեաներ

Իսրայելի հայերը պահանջել են դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին. ցույցին մասնակցել են նաեւ հրեաներ

Երուսաղմում այսօր` ապրիլի 14-ին, Իսրայելի Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց հայ համայնքի մի քանի հարյուր ներկայացուցիչներ բողոքի ակցիա են իրականացրել` Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով: Ցույցը կազմակերպել է Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը, որին մասնակցել են Երուսաղեմի, Եայֆայի, Պետախ Տիկվայի եւ Հայֆայի հայ համայնքի անդամներն ու նաեւ հրեաներ:

 

Ցույցի ընթացքում ելույթ է ունեցել Երուսաղեմի նախկին փոխքաղաքապետ Փիտեր Ալալուն, որը նշել է, որ կիսում է հայ ժողովրդի ցավը եւ Հայոց Ցեղասպանության վիշտը եւ անընդունելի է, որ այսօր Ադրբեջանը Իսրայելի վաճառած զենքով սպանում է հայ ժողովրդին: Նա կոչ է արել Իսրայելի իշխանությանը, դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:

 

NEWS.am-ի հետ զրույցում Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանագետ հայր Կորյունը նշեց, որ ցույցի մասնակիցները նաեւ նամակ են հանձնել Իսրայելի արտաքին գործերի նախարարին, որում հայ համայնքը իր մտահոգությունն է հայտնել Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ:

1