Ուրուգվայում խոշոր ցույց է անցկացվել՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Ուրուգվայում խոշոր ցույց է անցկացվել՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի

Ուրուգվայում խոշոր ցույց է անցկացվել՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի

News.am

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակում ապրիլի 13-ին հարյուրավոր հայ եւ ոչ հայ ցուցարարներ իրենց բողոքն են հայտնել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի դեմ: Այս մասին տեղեկացնում են ուրոգվահայ համայնքից:

 

Բողոքի ցույցին մասնակցել են Ուրուգվայի Սենատի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոն, պատգամավոր Դանիել Ռատիոն, մարդու իրավունքների պաշտպան եւ նախկին փոխարտգործնախարար Բելելա Հերերան, տուրիզմի եւ երիտասարդության հարցերի նախարար Լիլիան Քեշիշյանը, խորհրդարանի հայ պատգամավորներ Անտոնիո Զուլամյանը, Խոսե Լուիս Սաթճյանը եւ այլք:

 

Ցուցարարների ձեռքին եղել են Հայաստանի եւ Արցախի դրոշներ, բացի այդ անցորդներին բաժանվել են կատարվածի մասին իրազեկող թռուցիկներ:

 

Տեղական շատ լրատվամիջոցներ լայնորեն լուսաբանել են բողոքի ցույցը:

 

Ուրուգվահայ երիտասարդական միությունները Ադրբեջանի ոճրագործությունները խստորեն դատապարտող հայտարարություն են ընթերցել:

1