Միջազգային Գիտաժողով Մեսրոպ Մաշտոց Համալսարանում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Միջազգային Գիտաժողով Մեսրոպ Մաշտոց Համալսարանում

Միջազգային Գիտաժողով Մեսրոպ Մաշտոց Համալսարանում

Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում տեղի է ունեցել Ուսանողների և երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողով՝ «Հայաստանը և Կովկասյան տարածաշրջանի հիմնախնդիրները» խորագրով:

 

Գիտաժողովը կազմակերպվել է Ս. Յու. Վիտտեի անվան մոսկովյան համալսարանի Դոնի Ռոստովի մասնաճյուղի և <<Մեսրոպ Մաշտոց>> համալսարանի Ոսանողական գիտական ընկերության կողմից: Այն նվիրված էր հայկական պետականության վերականգնման 25-ամյակին և Մեսրոպ Մաշտոց համալսարանի ՈՒԳԸ-ի գործնեության 5-րդ ամյակին:

 

Բացման խոսքով հանդես են եկել ՄՄՀ գիտական, ուսումնական աշխատանքների և արտաքին կապերի գծով պրոռեկտոր փ.գ.թ. ՄՄՀ պրոֆեսոր Ղ. Մ. Բաբայանը, ՄՄՀ ՈՒԳԸ նախագահ, պատմության ամբիոնի դասախոս Հ.Ս. Ավանեսովը:

 

Գիտաժողովի հանդիսավոր բացման ժամանակ մասնակիցների կողմից կազմվել է ցավակցական հեռագիր Դոնի Ռոստովի օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Պլենար նիստում ընթերցվել է միջազգային գիտաժողովի մասնակիցներին ուղղված Ս. Յու. Վիտտեի անվան մոսկովյան համալսարանի Դոնի Ռոստովի մասնաճուղի ղեկավարության ուղերձը, այնուհետև զեկուցումներով հանդես են եկել ԵՊՀ քաղաքագիտության մագիստրոս Գոհար Սահակյանը` «Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության հեռանկարները», ՄՄՀ պատմության ամբիոնի դասախոս Հ.Ս. Ավանեսովը` «Աշխարհաքաղաքական արդի իրավիճակը և Կովկասյան տարածաշրջանի հիմնախնդիրները» թեմաներով:

 

Մասնախմբերում հանդես են եկել 72 ուսանողներ, երիտասարդ գիտնական դասախոսներ, մագիստրանտներ ու ասպերանտներ՝ Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի և Բելառուսի առաջատար ուսմանական ու գիտահետազոտական հասատություններից: Մասանվորապես՝ Բելառուսից  1 մասնակից, Հայաստանից՝ 9, Արցախից՝ 45, Ռուսաստանի Դաշնությունից՝ 17 :

 

Գիտաժողովի շրջանակներում ՄՄՀ ՈՒԳԸ-ի և ՄՄՀ գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է հայկական պետականության վերականգնմանը վերաբերող գրքերի և փաստաթղթերի ցուցահանդես:

 

Գիտաժողովի եզրափակիչ նիստում մասնակիցներին տրվել են հավաստագրեր:

1