Խորհրդակցություն Քաղաքաշինության նախարարությունում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Խորհրդակցություն Քաղաքաշինության նախարարությունում

Խորհրդակցություն Քաղաքաշինության նախարարությունում

Քաղաքաշինության նախարար Կ.Շահրամանյանի մոտ այսօր կայացած հերթական ոլորտային խորհրդակցությունը վերաբերում էր Աղավնոյի բնակարանաշինության աշխատանքներին, այս համատեքստում` առաջիկա անելիքներին: Տեղեկացնում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո բաժինը:

ԼՂՀ վարչապետի հետ Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը հանդիպել է լիբանանահայ գործարարների կողմից հիմնադրված ,,Artsakh Roots Investment,, /ARI/  ընկերության պատասխանատուներին, որտեղ էլ քննարկվել են բնակավայրի երկրորդ փուլի` 50 բնակարանների տեղակապման մասին հարցեր:

Աղավնոյի բնակարանաշինությանն ընդգրկված կապալառու կազմակերպությունների պատասխանատուներին նախարարը հանձնարարականներ է տվել, աշխատանքների ամբողջությամբ ավարտի մասով` նախանշել կոնկրետ ժամկետ: Մինչև օգոստոսի 15-ը, առաջին փուլի 50 բնակարանները պետք է պատրաստ լինեն` առկա ենթակառուցվածքներով: Իսկ շահագործումը նախատեսվում է սեպտեմբերի 2-ին, ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում: Նշենք, որ կառուցվող 50 բնակարանների առաջին թաղամասը` 26 բնակարանով արդեն պատրաստ է, երկրորդ թաղամասում` 24 բնակարանի վերջնական տեսքի բերելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ:

1