Կարեն Շահրամանյանն այցելել է մշակութային նշանակության շինհրապարակներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կարեն Շահրամանյանն այցելել է մշակութային նշանակության շինհրապարակներ

Կարեն Շահրամանյանն այցելել է մշակութային նշանակության շինհրապարակներ

mudnkr.am

 

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի 2-րդ մասնաշենքի և Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի շինարարական աշխատանքներին ծանոթացել է Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

 

Սայաթ-նովայի անվան երաժշտական ուսումնարանի 2-րդ մասնաշենքի վերակառուցման-վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում է 2015 թվականի ծրագրով` պետական բյուջեի միջոցների հաշվին: Արդեն ավարտվել է տանիքի կառուցման աշխատանքները, ընթացքի մեջ են ներքին հարդարման ու արտաքին երեսպատման, դռների և լուսամուտների տեղադրման, ինչպես նաև հատակների կառուցման աշխատանքները:

 

 Նկուղային մասում տեղադրված են զինպատրաստության կաբինետ, զենքի պահոցի, երաժշտական գործիքների վերանորոգման կաբինետներ, արհեստանոցներ, սանհանգույցներ: Առաջին և երկրորդ հարկերում կլինեն ձայնագրության ստուդիա, դաշնամուրի և ջութակի դասարաններ: Երկրորդ հարկում համերգային փրձերի համար նախատեսված է փոքր դահլիճ` 60 նստատեղով:

 

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի վերակառուցման-վերանորոգման աշխատանքները սկսվել են 2011 թվականից: Արդեն ավարտվել են շենքի արտաքին հարդարման, լուսամուտների և դռների տեղադրման, ներքին ներկարարական, կոմունիկացիոն աշխատանքները և տարվում են մանրահատակի տեղադրման աշխատանքներ:

 

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցն իր տեսքով ու ճարտարապետությամբ նոր տեսք է հաղորդելու մայրաքաղաքին: Շենքը Կ.Ալվարյան փողոցի կողմից քառահարկ է, Վ. Մամիկոնյան փողոցից` եռահարկ: Դպրոցն ունի նաև կիսանկուղային հարկ, որը որպես պահեստ կծառայի:

 

Նախարար Կարեն Շահրամանյանի հավաստմամբ՝ Սայաթ–Նավայի անավան երաժշտական ուսումնարանի 2-րդ մասնաշենքը և Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը շահագործման կհանձնվեն ընթացիկ տարվա սեպտեմբերի 2-ին` ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի օրը:

 

1