Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը

Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը` խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ:

 

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ կապերի խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:

 

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների միջեւ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ հույս հայտնելով, որ արձանագրված դրական դինամիկան կպահպանվի նաեւ ապագայում:

1