Սահմանադրության փոփոխությունն ավելի սերտ կդարձնի իշխանություն-հասարակություն կապը. Վահրամ Բալայան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Սահմանադրության փոփոխությունն ավելի սերտ կդարձնի իշխանություն-հասարակություն կապը. Վահրամ Բալայան

Սահմանադրության փոփոխությունն ավելի սերտ կդարձնի իշխանություն-հասարակություն կապը. Վահրամ Բալայան

Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, «Դաշնակցություն» խմբակցության անդամ Վահրամ Բալայանը նշել է, որ Արցախի խորհրդարանական 5 ուժերը խորքային քննարկում են իրականացրել և առաջիկայում դեռ իրականացնելու են՝ Սահմանադրությունը փոխելու ուղղությամբ:

 

«Մենք ստարտային, առաջին քայլերն արդեն արել ենք, փետրվարի կեսերին նախատեսում ենք խմբակցությունների երկրորդ հանդիպումը՝ արդեն որոշակի առաջարկությունների շուրջ քննարկումներ անցկացնելու համար»,- ասաց Վահրամ Բալայանը:

 

Իսկ թե որն է Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու նպատակը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահը պատասխանեց, թե ժամանակին համաքայլ լինելու անհրաժեշտությունից ելնելով տարեցտարի պետք է զարգանա պետական համակարգը, տնտեսական կյանքը:

 

«Գտնում ենք, որ հետագայում որդեգրած մոտեցումներն ավելի ժողովրդավար կլինեն, ավելի սերտ, գործնական կդարձնեն իշխանություն-հասարակություն հարաբերությունները: Այս փոփոխությունները կբխեն մեր երկու երկրների, ժողովուրդների շահերից»,- վստահեցրեց Արցախի խորհրդարանի փոխխոսնակը:

 

Բալայանը նշեց, թե իրենք դեռ չեն հստակեցրել՝ կփոխեն կառավարման համակարգն ամբողջությամբ, թե՝ մասամբ, ուստի ակտիվ քննարկելու են ու լսելու բոլորի առաջարկներն այս կապակցությամբ:

 

Իր անունից Վահրամ Բալայանն ասաց, որ խորհրդարանական կառավարման համակարգի կիրառումը կբխի ԼՂՀ շահերից:

1