ՀՀ եւ ԼՂՀ Աժ նախագահները հանդես են եկել մամլո ասուլիսով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՀ եւ ԼՂՀ Աժ նախագահները հանդես են եկել մամլո ասուլիսով

ՀՀ եւ ԼՂՀ Աժ նախագահները հանդես են եկել մամլո ասուլիսով

Փետրվարի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

 

Այնուհետեւ ԼՂՀ ԱԺ փոքր դահլիճում տեղի է ունեցել երկու խորհրդարանների ղեկավարների համատեղ մամլո ասուլիս:

ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների ղեկավարները կարևոր են օրենսդիր մարմինների միջեւ առկա  համագործակցությունը  եւ  այդ  համագործակցության սերտացմանն ուղղված հետագա քայլերը, նոր գործիքների ու ձեւաչափերի կիրառման անհրաժեշտությունը:

 

Լրագրողի հարցին, թե արդյոք հանդիպումների ընթացքում քննարկվե՞լ են Արցախում սահմանադրական փոփոխություններ կատարելու հարցը, Գալուստ Սահակյանը պատասխանել է, որ նման քննարկում չի եղել եւ լինելու դեպքում՝ պատրաստ կլինեն մասնկացելու քննարկումներին:

 

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ սահմանադրական փոփոխությունները երկու հանրապետություններում  ինքնուրույն քաղաքական գործընթացներ են, խորհրդատվությունների ձեւով Արցախում եւս սկսվել են քննարկումները, սակայն հանդիպմանը նման հարց չի քննարկվել:

 

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում  Սարսանգի ջրամբարի մասին ընդունված բանաձեւին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ պլանավորվում է նոր բանաձեւի նախագիծ մշակել, որը կհակադարձի այդ հակահայկական զեկույցին եւ կարտացոլի Արցախի վերաբերյալ իրականությունը:

 

 

 

 

 

1