«Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են Բերձորի բնակիչների հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են Բերձորի բնակիչների հետ

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են Բերձորի բնակիչների հետ

Փետրվարի  10-ին    ԼՂՀ   6-րդ գումարման  ԱԺ ընտրություններում թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական  ընտրակարգով  ընտրված  ՀՅԴ   պատգամավոր  Լեռնիկ Հովհաննիսյանը  եւ   <<Դաշնակցություն>>  խմբակցության պատգամավոր Գեորգի  Պետրոսյանը  հանդիպում են ունեցել   ԼՂՀ  Բերձոր քաղաքի շրջանային հիվանդանոցի բուժանձնակազմի հետ:

 

Լեռնիկ Հովհաննիսյանը հիվանդանոցի բուժանձնակազմին  ներկայացրել է  ԼՂՀ  6-րդ գումարման Ազգային ժողովի, գլխավորապես՝ <<Դաշնակցություն>> խմբակցության  կատարած աշխատանքները եւ առաջիկա անելիքները: 

 

Այնուհետեւ բուժհաստատության աշխատակիցները հանդես են եկել իրենց մտահոգող հարցերով ու խնդիրներով: Մասնավորապես զրույցը ծավալվել է բժիշկների սոցիալական խնդիրների, Բերձորի հիվանդանոցի շինարարական հարցերի, բուժսարքավորումների պակասի  եւ  առկա մի շարք այլ խնդիրների շուրջ:

 

1