Պատգամավորական հանդիպում Ննգի համայնքի բնակիչների հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Պատգամավորական հանդիպում Ննգի համայնքի բնակիչների հետ

Պատգամավորական հանդիպում Ննգի համայնքի բնակիչների հետ

«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ ընտրությունների ժամանակ թիվ 8 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Դավիթ Իշխանյանը փետրվարի 10-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ Մարտունու շրջանի Ննգի համայնքի բնակիչների հետ:

 

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը:

 

Հանդիպման ընթացքում Դ. Իշխանյանը ներկայացրել է 6-րդ գումարման ԱԺ-ի կատարած աշխատանքները, մասնավորապես կանգ առել «Դաշնակցություն» խմբակցության գործունեությանը:

 

Պատգամավորի հաշվետվությունը իր մեջ բովանդակում էր անցած 9 ամիսների օրենսդրական դաշտում կատարած աշխատանքները, օրենքների մեջ փոփոխությունների ընդունումը, կառավարության գործունեության ծրագրի քննարկումը, 2016-2018թթ.

 

 

Միջնաժամկետ ծրագրի հաստատումը, կառուցվածքային փոփոխությունների մասին օրենքի ընդունումը, 2015թ. բյուջեի կատարողականի մասին լսումներն ու 2016թ. պետական բյուջեի ընդունումը և այլն:

 

Դ. Իշխանյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Ազգային ժողովի կողմից Պաշտպանության բանակի հետ համագործակցությունը՝ նշելով, որ ՊԲ-ն ու առաջնագիծը եղել են խորհրդարանի անմիջական ուշադրության կենտրոնում: Խորհրդարանի բոլոր խմբակցությունների      ներկայացուցիչներն այցելել են թե՛ զորամասեր, թե՛ առաջնագիծ և թե՛ սահմանային համայնքներ՝ տեղերում անմիջականորեն  ծանոթանալով  կացությանը:

 

Ընտրողներին ներկայացվել է նաև միջխորհրդարանական կապերի ու բարեկամական խմբերի մասին տեղեկությունները:

 

Դ. Իշխանյանը կարեւորել է Արցախի միջազգային ճանաչման գործընթացը եւ ընդգծել, որ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ այլ երկրների խորհրդարանների հետ ստեղծված կապերն ամրապնդելու եւ նոր շփումներ հաստատելու համար: Նա նշել է, որ ՀՅԴ Արցախի կառույցը, մասնավորապես՝ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը, կշարունակեն համատեղ աշխատանքներն  այդ  ուղղությամբ:

 

Իր խոսքում նա նշել է, որ «Դաշնակցություն» խմբակցության կողմից պարբերաբար կազմակերպվում են քաղաքացիների ընդունելություններ, որը կրում է շարունակական  բնույթ:

 

Հանդիպման վերջում համայնքի բնակիչները հանդես են եկել իրենց մտահոգող հարցերով, որոնք հիմնականում վերաբերվում էին համայնքի երիտասարդների զբաղվածության, երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովման, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման, ինտեռնետ ծառայությունների  բարելավման  խնդիրներին:

 

Դ. Իշխանյանը նշել է, որ առկա խնդիրները կբարձրաձայնվեն և խմբակցությունն իր ուշադրության կենտրոնում կպահի դրանք՝ հնարավոր լուծումներ  տալու   համար:

 

1