Բակո Սահակյանը մասնակցել է ԼՂՀ դատախազության կոլեգիայի նիստին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանը մասնակցել է ԼՂՀ դատախազության կոլեգիայի նիստին

Բակո Սահակյանը մասնակցել է ԼՂՀ դատախազության կոլեգիայի նիստին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին մասնակցել է ԼՂՀ դատախազության 2015 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:

 

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, կառույցի պատասխանատու ներկայացուցիչներ:

 

Երկրի ղեկավարը 2015 թվականին դատախազության գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:

 

Նախագահի բնութագրմամբ՝ ողջ իրավապահ համակարգի համագործակցության արդյունքում հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվել է քրտնաջան եւ մեծ համատեղ աշխատանք, ինչի շնորհիվ մեր հանրապետությունում ապահովվել է հասարակական անվտանգության բարձր մակարդակ:

 

Միեւնույն ժամանակ, Նախագահ Սահակյանն անդրադարձել է համակարգում առկա մի շարք խնդիրների, կարեւորել դրանց արդյունավետ լուծումը:

 

«Անցած տարիների ընթացքում մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, որ հասել ենք մեր երկրի կայուն զարգացմանը եւ մեր ավանդույթների շնորհիվ շահեկանորեն տարբերվում ենք բարեխղճությամբ ու օրենքի հանդեպ ունեցած հարգանքով: Դա այն արժեքն է, որն անհրաժեշտ է պահպանել»,- իր խոսքում ընդգծել է Բակո Սահակյանը:

1