ԱՄՆ-ում չեն բացառում 2016թ. ղարաբաղյան հակամարտության սրման հնարավորությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԱՄՆ-ում չեն բացառում 2016թ. ղարաբաղյան հակամարտության սրման հնարավորությունը

ԱՄՆ-ում չեն բացառում 2016թ. ղարաբաղյան հակամարտության սրման հնարավորությունը

ԱՄՆ հետախուզությունը չի բացառում 2016թ. ղարաբաղյան հակամարտության սրման հնարավորությունը։ Նման կարծիք է հնչել ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի՝ նախօրեին ներկայացրած հաշվետվության մեջ։

 

Մասնավորապես նշվում է, որ «Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը 2015թ. բարձր է մնացել։ Բաքվի կողմից ռազմական ներուժի մեծացումը  Ադրբեջանում տնտեսական պայմանների անկման համադրությամբ մեծացնում է 2016թ. հակամարտության պոտենցիալ սրման հավանականությունը։ Բաքվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրենց հավակնություններից հրաժարվելու ցանկության բացակայությունը եւ Հայաստանի կողմից իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից չհրաժարվելը կշարունակի բարդացնել խաղաղ կարգավորման գործընթացը»։

1