Մոսկվայում մեկնարկել է «Պրոդէքսպո - 2016» ցուցահանդեսը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Մոսկվայում մեկնարկել է «Պրոդէքսպո - 2016» ցուցահանդեսը

Մոսկվայում մեկնարկել է «Պրոդէքսպո — 2016» ցուցահանդեսը

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասված է.

 

«Փետրվարի 8-12-ը Մոսկվայում տեղի է ունենում «Պրոդէքսպո-2016» սննդի բնագավառի խոշորագույն ցուցահանդեսը, որին մասնակցում են մի քանի հազար սննդի մշակման բնագավառի լավագույն արտադրողներ։ Հպարտությամբ ուզում եմ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ այդ մեծ միջազգային նշանակության ցուցահանդեսին մասնակցում են նաև սննդի արդյունաբերության ոլորտում գործող մի շարք ընկերություններ՝ «Արցախբիո», «Էլիտ գրուպ», «Արցախբերրի», «Արցախ Ֆրութ» և «Կատարո» ընկերությունները: Ուրախությամբ հետևում եմ, թե ինչ հետաքրքրությամբ են այցելուները ծանոթանում Արցախի արտադրանքին»:

1