Տեղի է ունեցել Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի հերթական նիստը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Տեղի է ունեցել Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի հերթական նիստը

Տեղի է ունեցել Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի հերթական նիստը

ԼՂՀ Ազգային ժողովում փետրվարի 9-ին տեղի է ունեցել Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի հերթական նիստը, որին մասնակցում էր Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:
ԼՂՀ ԱԺ նախագահ, Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը, կարևորելով նման ձևաչափով հանդիպումները, նշել է, որ Ղարաբաղ-Ֆրանսիա շփումներում նախորդ տարի ակնհայտ աշխուժացում է նկատվել. նախ ստեղծվել է բարեկամության շրջանակը և կազմակերպվել են ֆրանսիական օրերն Արցախում: Աշոտ Ղուլյանը երկկողմ հարաբերությունների պահպանման և զարգացման գործում ընդգծել է հատկապես Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչության դերը:

 


Ամփոփելով այս տարիներին Ֆրանսիայի և Արցախի միջև համագործակցության արդյունքները, Հովհաննես Գևորգյանը, նշել է, որ հիմնական ձեռքբերումներից է համարում ուղղակի կապերի և բազմակողմանի համագործակցության հաստատումը, որի նպատակն է Արցախը տեսանելի դարձնել միջազգային հարաբերություններում:

 


Պատասխանելով շրջանակի անդամների հարցերին՝ Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչը կարևորել է զարգացման հեռանկարային ծրագրերի իրականացումը, որն ուղղված կլինի ինչպես մասնագետների վերապատրաստման, այնպես էլ մի շարք տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծմանը:
Մտքերի փոխանակության արդյունքում ուրվագծվել է ընթացիկ տարում Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի գործողությունների ծրագիրը:

1