Անդրանիկ Խաչատրյան. Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 10 տոկոսով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Անդրանիկ Խաչատրյան. Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 10 տոկոսով

Անդրանիկ Խաչատրյան. Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 10 տոկոսով

2015 թվականին ԼՂՀ-ում առավել խոցելի ոլորտներից հանդիսացավ առևտուրը. այս տեսակետն է հայտնել ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը՝ փետրվարի 9-ին կայացած  տարեկան ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ:

 

9 ամիսների տվյալներով՝ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 10 տոկոսով, ընդ որում՝ հիմնականում ներմուծման ծավալների 12 տոկոսի կրճատման պատճառով: Նշված ժամանակահատվածում ԼՂՀ-ում արտահանումը կազմել է 47,2 մլն ԱՄՆ դոլար՝ կրճատվելով, նախորդ տարվա համեմատ, 0,6 տոկոսով կամ 0,3 մլն. ԱՄՆ դոլարով:

 

<<Կրճատման հիմնական պատճառը հանդիսացավ արտահանման ուղղվածություն ունեցող հանքագործական արդյունաբերության անկումը և հանքահումքային մթերքների արտահանման ծավալների 29 տոկոս կրճատումը: Ոչ բարենպաստ փոխարժեքային տատանումները խոչընդոտեցին արտահանման գործընթացին նաև սննդամթերքի արտադրության ոլորտում: Դեպի ԱՊՀ երկրներ արտահանվող սննդամթերքի ծավալները կրճատվել են մեկ երրորդով>>,- նշել է Ա.Խաչատրյանը:

 

Նա նշել է, որ հունվար – սեպտեմբեր ամիսներին ներքին առևտրաշրջանառությունը կազմել էր 83 մլրդ դրամ՝  նախորդ տարվա նույն ցուցանիշի 95 տոկոսը:

 

Տեղական ապրանքն արտահանվում է Հայաստանի Հանրապետություն, Շվեյցարիա, Ռուսաստանի Դաշնություն և Բելոռուսիա:

1