Արցախում նոր ՀԷԿ-երի կառուցումը կապահովի ներքին էլեկտրաէներգիայի սպառումը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախում նոր ՀԷԿ-երի կառուցումը կապահովի ներքին էլեկտրաէներգիայի սպառումը

Արցախում նոր ՀԷԿ-երի կառուցումը կապահովի ներքին էլեկտրաէներգիայի սպառումը

Փետրվարի 9-ին կայացել  է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության տարեկան ամփոփիչ մամլո ասուլիսը, որի ժամանակ նախարար Անդրանիկ Խաչատրյանն ամփոփել է նախարարության 2015 թվականի գործունեությունն ու կատարած աշխատանքները:

 

Իր խոսքում նախարարը նշել է, որ նախարարությունը 2015 թվականի աշխատանքներն ուղղել է Արցախում էներգետիկ անկախության ապահովմանն ու անվտանգության բարձրացմանը:

 

<<Մենք խնդիր ենք դրել, որպեսզի հետագայում ինքնաբավ տեղական էլէկտրաէներգիա արտադրող երկիր դառնանք: Եվ ըստ հիդրոպաշարների՝ նախատեսում ենք առաջիկայում կառուցել  եւս 7 հիդրոէլեկտրակայաններ՝ մինչեւ 50 մվտ հզորությամբ, ինչը հնարավորություն է տալու ամբողջությամբ ապահովել ներքին էլեկտրաէներգիայի սպառումը:

 

Մեր հաշվարկներով՝ երկու ՀԵԿ շահագործման կհանձնվեն այս տարի, եւ աշխատանքներն արդեն սկսված են: Իսկ 7-ի շինարարությունը երեքից չորս տարվա ընթացքում շահագործման են հանձնվելու>>,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը։

 

2015 թվականի ընթացքում կառուցվել են  երեք նոր փոքր ՀԷԿ-եր՝ 7,8 մվտ ընդհանուր հզորությամբ: 2015 թվականի ընթացքում Արցախէներգո ՓԲԸ-ի կողմից ձեռք է բերվել  292.8 մլն կվտժ էլեկտրաէներգիա, որը, ի համեմատ նախորդ տարվա, աճել է 1.6%-ով:  Նշված ծավալից սեփական արտադրության էլեկտրաէներգիայի բաժինը  կազմում է 222.3 կՎտժ , կամ 75%:

 

<<2015 թվականին շարունակվել են հանրապետության էլեկտրաֆիկացմանն ուղղված շինաշխատանքները: Ավարտվել է Հաթերք-Կաշեն 110 կվտ օդային գծի կառուցումը՝ ընդհանուր 32 կմ երկարությամբ: «Հոչանց» փոքր ՀԷԿ-ի ընդհանուր ցանցին միացման նպատակով կառուցվել է նոր՝ 35 կվտ օդային գիծ՝ 16,7 կմ երկարությամբ: Շահումյանի շրջանի Եղեգնուտ  գյուղում կառուցվել է 35 կվտ-անոց գիծ՝ 6,7 կմ երկարությամբ: Կառուցման ընթացքում է գտնվում Սոցք – Հաթերք 110 կվտ գիծը>>,- նշել է նախարարը:

 

Նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ, 2015 թվականին էլեկտրացանցում կատարվել են մոտ 3,6 մլրդ դրամի կապիտալ բնույթի աշխատանքներ:

 

<<2015 թվականին բնակչության կողմից սպառված էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի սուբսիդավորման նպատակով պետական բյուջեից հատկացվել են 1,9 մլրդ. դրամի չափով միջոցներ, սուբսիդիայի գումարն աճել է /նախորդ տարվա համեմատ/ 35 տոկոսով>>,- ասել է Ա.Խաչատրյանը:

 

 

1