ԵԽ խորհրդարանականը կողմ է արտահայտվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԵԽ խորհրդարանականը կողմ է արտահայտվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

ԵԽ խորհրդարանականը կողմ է արտահայտվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 9-­ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին: Այս մասին «Արմենպրես»­-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Գալուստ Սահակյանը շեշտել է, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ԵՄ-­ի հետ Հայաստանի համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ մեր երկիրըհաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու եւ ընդլայնելու հարցում:

 

 

Կարեւորելով խորհրդարանների դերը Հայաստան­ ԵՄ հարաբերությունների զարգացման գործում՝ պարոն Սահակյանը նշել է, որ խորհրդարանական ձեւաչափն այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս ազատ ու անկաշկանդ քննարկումներ ծավալելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Անդրադառնալով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է բազմակողմ համագործակցության ձեւաչափը, որը հնարավորություն է ընձեռում քննարկել տարածաշրջանին վերաբերող հարցեր:

 

 

Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն ասել է, որ Հայաստանը պետք է օգտագործի այս համագործակցության հնարավորությունը, այլ ոչ թե խուսափի դրանից, ինչն անում է Ադրբեջանի պատվիրակությունը: «Զարմանալի չէ նաեւ Ադրբեջանի կողմից կայացրած որոշումը` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում անդամակցության դադարեցման վերաբերյալ»,­ ասել է Գալուստ Սահակյանը: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկն է:

 

 

Նա եւս մեկ անգամ փաստել է, որ հակամարտության լուծումը Հայաստանը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ինչը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձեւաչափն է: Եվրոպական խորհրդարանի անդամ Յան Զահրադիլը, շնորհակալություն հայտնելովընդունելության համար, նշել է, որ Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքն իր գործունեությամբ կնպաստի Հայաստան­Եվրամիություն հարաբերությունների ակտիվացմանն ու ամրապնդմանը: Յան Զահրադիլը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, նշել է, որ կողմ է հարցի երկխոսության ճանապարհով խաղաղ կարգավորմանը՝ իրավասու կառույցների լիազորությունների շրջանակում:

1