ԼՂՀ-ում ՎՇՈՒՍՎ հիվանդություններով բուժում է ստանում 103 մարդ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ-ում ՎՇՈՒՍՎ հիվանդություններով բուժում է ստանում 103 մարդ

ԼՂՀ-ում ՎՇՈՒՍՎ հիվանդություններով բուժում է ստանում 103 մարդ

ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից փոխանցված տեղեկության համաձայն՝ փետրվարի 9-ի դրությամբ հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների հիվանդություններով ստացիոնար բուժում է ստանում 103 հիվանդ, այդ թվում՝ 31-ը մինչև 18 տարեկան:

 

Հոսպիտալացված 52 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 5-ը՝ մինչև 18 տարեկան:

 

Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:
  

 

Ըստ Առողջապահության նախարարության մամլո բաժնի՝ նախարարության կողմից շարունակվում են վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի բոլոր միջոցառումները:

1