Երեք խնդիր, որ լուծում է ՀՅԴ-ն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Երեք խնդիր, որ լուծում է ՀՅԴ-ն

Երեք խնդիր, որ լուծում է ՀՅԴ-ն

Ոք չի հայտարարել, որ երեկվա դրությամբ բանակցությունները պետք է ավարտվեին. այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ երեկվա դրությամբ չավարտվեցին իշխանությունների հետ բանակցությունները համագործակցության շուրջ, ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

 

«Մենք ունենք առնվազն երեք խնդիր, որոնք պահանջում են ժամանակ, աշխատանք, քննարկումներ: Առաջին խնդիրն այն է, որ հնարավոր համագործակցության արդյունքում մենք պետք է մեր քաղաքացիներին ու հասարակությանը համատեղ ասելիք ունենանք, թե ինչ ենք ծրագրում անել, ինչպես ենք ծրագրում, ինչ ուղղություններով ենք աշխատելու, և դա պետք է լինի իսկապես այսօրվա ռեալություններից բխող: Սա ենթադրում է փոխադարձ համաձայնեցում»,- ասել է նա:

 

Երկրորդ ուղղությունը, ըստ Վարդանյանի, համատեղ որոշումներ կայացնելու, քննարկելու և համաձայնեցնելու մեխանիզմն է: Երրորդ ուղղությունը պատասխանատվությունն է:

 

«Որքան էլ փորձեր արվեցին Դաշնակցությանը պառակտել, Դաշնակցության ու Հանրապետականի միջև կռիվ գցել, բայց կարևորն անկարևորից պետք է զանազանել, և պետք է հասկանանք, որ, ուզենք, թե չուզենք, նոր Սահմանադրությունը և նոր համակարգը մեր երկրում սկիզբ են դրել միակուսակցական համակարգի ավարտին: Շատերը սա չեն ուզում տեսնել, բայց մենք համակարգ ենք փոխում, գուցե դանդաղ, բայց մենք այս ճանապարհով ենք գնալու: Պետք է նոր քաղաքական մշակույթ ձևավորվի, որտեղ տարբեր քաղաքական ուժեր կարողանան բանակցել, քննարկել ու համաձայնեցնել հարցերը»,- ասել է  Վարդանյանը: 

 
 
1