ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն ամփոփել է 2015 տարվա գործունեությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն ամփոփել է 2015 տարվա գործունեությունը

ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն ամփոփել է 2015 տարվա գործունեությունը

ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանն այսօր հրավիրել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացրել է հիմնադրամի՝ 2015 տարվա ընթացքում կատարած աշխատանքները:

 

 Բախշիյանի խոսքով՝ պետական աջակցությունների շնորհիվ երկրի տնտեսության համախառն արդյունքում գյուղատնտեսության տեսակարար կշիռը վերջին տարիներին 3 անգամ աճել է: Այն 2007 թվականի 23 միլիարդ 800 միլիոնից 2015 թվականին հասել է շուրջ 62 միլիարդի:

 

2008-2015 թթ. Հիմնադրամի կողմից իրականացվել է 31.751.128.1 հազար դրամի աջակցություն, որի 72 տոկոսը  տրամադրած փոխառություններն են, որոնք տրամադրվել են գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:

 

<<Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր տարի նկատվում է ժամկետանց փոխառությունների գումարի աճ, տարեցտարի աճում է Հիմնադրամի կողմից ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ներկայացրած հայցային դիմումների քանակը: 2010-2015թթ. ներկայացվել է 784 հայցային դիմում՝ 1.383.231.9 հազար դրամի հայցագնի չափով: Դատական կարգով հաջողվել է ներկայացված հայցապահանջի միայն 25.7 տոկոսը գանձել>>,- նշել է Բախշիյանը:

 

Նրա խոսքով՝ ընդհանուր տվյալներով, 2015թ. Հիմնադրամի կողմից մթերվել է շուրջ 7000 տոննա ցորեն, 8000 տոննա գարի եւ 770 տոննա եգիպտացորեն:

 

Հողօգտագործողների տրամադրած բերքը Հիմնադրամի կողմից մթերվել է շուկայականից 30-40 դրամով բարձ գներով: Այդ գինը, ըստ Բախշիյանի, Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու ֆոնի վրա իր դրական ազդեցությունն է ունեցել Արցախում հացահատիկի, մանավանդ՝ գարու գնի անկումը կանխելու գործում:

 

 

1