Խորհրդակցություն՝ արտադրական ենթակառուցվածքների ոլորտում կատարված եւ կատարելիք աշխատանքների շուրջ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Խորհրդակցություն՝ արտադրական ենթակառուցվածքների ոլորտում կատարված եւ կատարելիք աշխատանքների շուրջ

Խորհրդակցություն՝ արտադրական ենթակառուցվածքների ոլորտում կատարված եւ կատարելիք աշխատանքների շուրջ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին  հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում 2015 թ. իրականացված աշխատանքներին եւ 2016 թ. անելիքներին:

 

 

Զեկույցներով հանդես են եկել էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

 

 

Նախագահն արտադրական ենթակառուցվածքների ոլորտը բնութագրել է որպես տնտեսության կարեւորագույն հիմքերից մեկը՝ հավելելով, որ երկրի տնտեսական առաջընթացը մեծապես կախված է նրանց զարգացվածության աստիճանից:

 

 

Երկրի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

 

 

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

1