Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Սենատնին կոչ է արել Ղարաբաղին 5 մլն դոլար հատկացնել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Սենատնին կոչ է արել Ղարաբաղին 5 մլն դոլար հատկացնել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Սենատնին կոչ է արել Ղարաբաղին 5 մլն դոլար հատկացնել

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի համար 2017թ. գերակա խնդիր է լինելու Լեռնային Ղարաբաղին առնվազն 5 մլն դոլար օգնություն ցուցաբերելը, որն ուղղված է լինելու հումանիտար եւ զարգացման ծրագրերին, այդ թվում՝ Լեդի Կոքսի վերականգնողական կենտրոնի մոդերնիզացմանը եւ ընդլայնմանը։

 

Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ ասվում է, որ այսօր ամենաանհրաժեշտ հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղում եւ սահմանակից շրջաններում ֆիզիկական եւ մտավոր արատներով երեխաների եւ դեռահասների ռեաբիլիտացիայի ապահովումն է։

 

Բացի այդ, Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Սենատից եւ ներկայացուցիչների պալատից խնդրել է աջակցել ամերիկահայերի արտաքին օգնության այլ գերակա ուղղություններին, որոնց թվում.

 

Ադրբեջանին ԱՄՆ հատկացրած օգնության զրոյացում, քանի դեռ այդ երկրի նախագահը համաձայնություն չի տվել դիպուկահարներին եւ ծանր զինատեսակները հետ քաշելու մասին սենատորներ Ռոյսի եւ Էնգելի պայմաններին։

 

Հայաստանին առնվազն 40 մլն դոլար հատկացնել առետրային եւ ներդրումային հարաբերությունների զարգացման համար։

 

Հայաստանին արտահերթ կարգով առնվազն 10 մլն դոլար հատկացնել Մերձավոր Արեւելքից Հայաստան ժամանած մոտ 20 հազար սիրիացիներին տեղավորելու համար։

News.am

1