ԵՊՀ ուսանողները ստացան «Արցախի ազգային վիճակախաղ»-ի իրենց շահումները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » ԵՊՀ ուսանողները ստացան «Արցախի ազգային վիճակախաղ»-ի իրենց շահումները

ԵՊՀ ուսանողները ստացան «Արցախի ազգային վիճակախաղ»-ի իրենց շահումները

Հունվարի 27-ին Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Արցախի ազգային վիճակախաղ»-ի 2015 տարվա խաղարկության արդյունքում ուսանողների՝ շահած տոմսերի մրցանակների հանձնման արարողություն, որին ներկա էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Վերջինս համալսարանականների հետ հանդիպմանը նշել է, որ համահայկական տարածում ստացած այս վիճակախաղի անցկացման կարեւոր նպատակն է՝ աշխատատեղեր ստեղծել հատկապես կանանց համար:

 

Այսօր 200 կին զբաղված է կայուն վարձատրվող աշխատանքով՝ գորգագործությամբ: «Միայն 201 կին ամբողջ տարի գորգ է գործում, որպեսզի ազգային վիճակախաղի պատվերը կատարի: Ուրախությամբ պիտի ձեզ տեղեկացնեմ, որ Ամանորից օրեր առաջ լիբանանահայ 2 ընտանիք ամբողջ ունեցվածքով եկել է Իշխանաձոր համայնք եւ զբաղեցրել Ազգային վիճակախաղի կառուցած 10 տներից 2-ը»,- ասել է Արթուր Աղաբեկյանը: Այս տարի վիճակախաղի հասույթն ուղղվել է նաեւ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի վերաբնակեցմանը:

 

 

 

 

 

1