Կազմակերպվել է «Տոհմածառ» հանրապետական երկրորդ մրցույթը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Կազմակերպվել է «Տոհմածառ» հանրապետական երկրորդ մրցույթը

Կազմակերպվել է «Տոհմածառ» հանրապետական երկրորդ մրցույթը

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում, դեկտեմբերի 26-ին անց է կացրել ծագումնաբանական աշխատանքների «Տոհմածառ»  հանրապետական երկրորդ մրցույթը՝ «Իմ տոհմը»  և «Ծագումնաբանությունն իմ նախասիրությունն է» անվանակարգերով:

 

 

Մրցույթին մասնակցել են 13 անձինք:

 

 

Մրցույթի գնահատող հանձնախումբը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Արտակ Մաղալյանի նախագահությամբ, 10-բալանոց սանդղակով գնահատել է յուրաքանչյուր աշխատանք: Հաշվի են առնվել աշխատանքների ճշգրտությունը, կազմկոմիտեի պահանջների կատարումը, տոհմի հետազոտության խորությունը, օգտագործված նյութերի լայնությունը, գրագիտությունը, գեղագիտությունը, ոճը, գեղարվեստական և ստեղծագործական ձևավորումը:

 

 

«Իմ տոհմը» անվանակարգում 1-ին մրցանակային տեղ է զբաղեցրել Սլավա Ազիզբեկի Սարգսյանը՝ 42,5 միավորով, 2-րդ տեղ է զբաղեցրել Անուշ Թևոսի Եսայանը՝ 41,5 միավորով, 3-րդ տեղ է զբաղեցրել Յուրա Ներսեսի Բեգլարյանը՝ 32,5 միավորով: Որպես ամենաերիտասարդ մասնակից (14 տարեկան)` խրախուսական մրցանակի է արժանացել Արամ Արայի Քամալյանը:

 

 

Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվելու են համապատասխան դիպլոմներով և նվերներով:

 

 

 

 

1