Երիտասարդական խորհրդաժողով՝ Սեւրի դաշնագրի 95-ամյակի եւ Վիլսոնի իրավարար վճռի թեմայով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Երիտասարդական խորհրդաժողով՝ Սեւրի դաշնագրի 95-ամյակի եւ Վիլսոնի իրավարար վճռի թեմայով

Երիտասարդական խորհրդաժողով՝ Սեւրի դաշնագրի 95-ամյակի եւ Վիլսոնի իրավարար վճռի թեմայով

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին Երեւանում Սեւրի դաշնագրի 95-ամյակի եւ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի թեմայով խորհրդաժողով է հրավիրվել, որին մասնակցել են Հայաստնի քաղաքական կուսակցությութների երիտասարդական գրասենյակների անդամները եւ հասարակակն կազմակեպություններ: «Ինչքանո՞վ է հայ ժողովուրդը, հայ երիտասարդությունը, հայ հասարակությունը հետամուտ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կատարմանը: Մենք ինքներս պետք է իրավարար վճիռը հասցնենք մինչեւ ճանաչում, մինչեւ հատուցում: Սպասել, թե քաղաքական կազմակերպություններ, տարբեր երկրներ մեզ կօգնեն եւ կտան մեր պատմական իրավունքները, դա միամտություն է»,- ասել է ՀՅԴ ՀԵՄ անդամ Հայկ Իգիթյանը:

 

Պատմաբան Աշոտ Մելքոնայնի կարծիքով, պետական մակարդակով պետք է լրջորեն հետեւել Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի հաստատմանը: Չնայած Սեւրի դաշնագիրը դեռ ունի իրավական ուժ, սակայն Աշոտ Մելքոնյանը հորդորում է հույսը չկապել միայն Միացյալ Նահանգների հետ: 18 երկրներ վավերացրել են այդ փաստաթուղթը, եւ հայ հասարակությունն, ըստ Մելքոնյանի, պարտավոր է հետամուտ լինել փաստաթղթին եւ ճանաչել այն: Սեւրի դաշնագրի եւ Վիլսոնյան իրավարար վճռի 95-րդ տարելիցի միջոցառումները համակարգող երիտասարդական հանձնաժողովը, համախորհուրդ սփյուռքում գործող երիտասարդական կազմակերպությունների հետ կոչ է անում Հայաստանի Ազգային ժողովին յուրաքանչյուր տարի պատշաճ ձեւով հիշատակել Վիլսոնյան իրավարար վճռի օրը, իսկ Երեւանի քաղաքապետարանին՝ Վուդրո Վիլսոնի հիշատակին անվանակոչել փողոց կամ պուրակ:

 

Երիտասարդական հանձնաժողովը Թուրքիայի երիտասարդությանը կոչ է անում ձերբազատվել Թուրքիայի իշխանությունների մերժողական քաղաքականությունից, առերեսվել պատմական արդարության հետ, Թուրքիայի իշխանություններին պարտադրել առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Այս կոչը վավերացրին խորհրդաժողովին ներկա քաղաքական կուսակցություննների երիտասարդական գրասենյակների ու հասարակական կազմակերպությունների անդամները:

1