ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 25 տարեկան է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 25 տարեկան է

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 25 տարեկան է

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 25 տարեկան է: 1990-ականների դժվարին տարիներին ստեղծված, այդ դժվարությունների միջով անցած եւ դրանք պատվով հաղթահարած միությունը շարունակում է ուսանողների նորանոր սերունդների ընդունել, համախմբել, դաստիարակել ու ճանապարհել: Անցող ողջ տարվա ընթացքում հոբեյանի առիթով տարատեսակ միջոցառումներ են անցկացվել:

 

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասում է՝ ուսանողությունը հատուկ կարգավիճակ եւ արտոնություններ ունի: «Մենք կարեւորում ենք մեր ուսանողության դերը մեր ժողովրդի պատմության մեջ, մասնավորապես՝ Դաշնակցության: Գիտակցաբար ենք այդ արտոնությունը տվել երիտասարդությանը, որովհետեւ մեր հենց կազմավորման առաջին օրվանից եղել է առաջադիմական ուժ, իսկ հասարակության մեջ ամենաառաջադիմական ուժը եղել է ուսանողությունը»,- նշում է նա:

 

Կառույցի անդամ շատ ուսանողներ սեփական կյանքը զոհաբերեցին հանուն մեր այսօրվա անկախության, շատ երիտասարդներ դարձան հայ դատի ջահակիրները, պայքարեցին հավասարության, իրենց իրավունքների համար։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հորդորում է չսահմանափակվել այսքանով: «Եղել է ժամանակարշրջան, որը շատ սուր է եղել ուսանողական միության համար, պայմաններն են եղել այդպիսին, բայց ուզում եմ, որ շարունակեք պայմաններ փոխել, իրողությունների վրա ազդել»,- կոչ ասում է Հրանտ Մարգարյանը:

 

Մոսկվայում Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Յուրի Նավոյանը 25 տարվա անցյալ ունեցող ուսանողական տարիները մեծ հաճույքով ու պատասխանատվությամբ է հիշում: 1990 թվական պատերազմ ու ազգային զարթոնքի պայմաններում ապրող երիտասարդություն: Հիշում է, թե ինչպես էին մի խումբ դաշնակցական երիտասարդներով դասերից հետո հավաքվում համալսարանի լսարաններում ու փորձում գտնել այդ շրջանի ամենահրատապ հարցերի պատասխանները: Գիտակցում էին ուսանողությանը համախմբելու անհրաժեշտություն կար եւ հենց այդ նպատակով էլ որոշեցին հիմնել այդ տարիների առաջին ուսանողական կառույցը՝ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը: Հենց այդ տարիներից էլ կառույցին անդամակցող ուսանողները դարձան իրենց իրավունքների համար պահանջատեր, ազգային արժեքներով ապրող երիտասարդության մարմնավորում: Միության անդամ շատ ուսանողներ գրիչը փոխարինեցին զենքով եւ մեկնեցին ճակատ:

 

 

1